Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ` Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի իրավաբան երկու անդամի, հոգեբան մեկ անդամի, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ մեկ անդամի թափուր տեղերի համար:
Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել իրավաբաններ, հոգեբաններ, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (տվյալ գործառույթը պետք է սահմանված լինի կազմակերպության կանոնադրությամբ), որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, լրացել է 35 տարին, ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով (info@moh.am), առձեռն կամ ուղարկվել փոստով (Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)` 2026 թվականի ապրիլի 27-ից մինչև մայիսի 27-ը ներառյալ:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ համաձայն Ձև 2-ի, որը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝ հավակնորդի անունը, ազգանունը, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված տեղին հավակնելու մասին տեղեկատվություն, քաղաքացիության, հաշվառման վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի, դիմումը ներկայացնելու օրվա, ինչպես նաև կից ներկայացված փաստաթղթերի և դրանց թերթերի քանակի մասին.
2) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) պատճենը.
3) 3x4 սմ չափսի երկու լուսանկար.
4) համառոտ ինքնակենսագրություն (առավելագույնը А4 ֆորմատի թղթի վրա 1 էջի սահմաններում).
5) մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի պատճենը.
6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
7) առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը.
8) բարեվարքության վերաբերյալ լրացված ձևաթուղթ՝ համաձայն Ձև 3-ի.
9) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
10)էթիկայի հանձնաժողովի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ անդամի հավակնորդների դեպքում՝ առնվազն երկու տարի հասարակական կազմակերպությանը անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթ՝ տրված կազմակերպության իրավասու անձի կողմից.
11) էթիկայի հանձնաժողովներում աշխատելու վերաբերյալ տեղեկատվություն (եթե այդպիսին առկա է):
Մրցութային ընտրության փաստաթղթային և հարցազրույցի փուլերը կանցկացվեն 2026 թվականի հուլիսի 9-ին ժամը 1430-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցութային ընտրության համար նախատեսված հարցերը կազմված են հետևյալ բնագավառներից (բարեվարքության և էթիկայի մասով)՝
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք, https://www.arlis.am/hy/acts/218390/latest
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենք, https://www.arlis.am/hy/acts/218653/latest
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենք, https://www.arlis.am/hy/acts/120793/latest
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենք, https://www.arlis.am/hy/acts/192467/latest
«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենք, https://www.arlis.am/hy/acts/218656/latest
«Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները հաստատելու մասին» Կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 182-ն որոշում, https://www.arlis.am/hy/acts/160369/latest
ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածներ 2․ 3
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն 060-80-80-03 (1503,1502,1504,1505) հեռախոսահամարով:
https://moh.am/#1/8546