ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՔՆՆՈՂ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 75-Ն հրամանի, հայտարարվում է մրցույթ` Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ Էթիկայի հանձնաժողով) անդամի թափուր տեղը համալրելու նպատակով ընտրության համար:

Էթիկայի հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրելու ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել բուժաշխատողներ, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, լրացել է նրանց 35 տարին, ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով (info@moh.am), առձեռն կամ ուղարկվել փոստով (Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)` 2025 թվականի հունիսի 9-ից մինչև հուլիսի 9-ը ներառյալ:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` hամաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 75-ի հրամանի հավելված  1-ի Ձև 2-ի, որը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝ հավակնորդի անունը, ազգանունը, էթիկայի հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված տեղին հավակնելու մասին տեղեկատվություն, քաղաքացիության, հաշվառման վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի, դիմումը ներկայացնելու օրվա, ինչպես նաև կից ներկայացված փաստաթղթերի և դրանց թերթերի քանակի մասին.

2) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) պատճենը.

3) 3x4 սմ չափսի երկու լուսանկար.

4) համառոտ ինքնակենսագրություն (առավելագույնը А4 ֆորմատի թղթի վրա 1 էջի սահմաններում).

5) մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի պատճենը.

6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).

7) առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը.

8) բարեվարքության վերաբերյալ լրացված ձևաթուղթ՝ hամաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 75-ի հրամանի հավելված Ձև 3-ի.

9) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.

10) էթիկայի հանձնաժողովներում աշխատելու վերաբերյալ տեղեկատվություն (եթե այդպիսին առկա է):

Փաստաթղթային և հարցազրույցի փուլերը կանցկացվեն 2025 թվականի հուլիսի 31-ին ժամը 1430-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):

Մրցութային ընտրության համար նախատեսված հարցերը կազմված են հետևյալ բնագավառներից (բարեվարքության և էթիկայի մասով)՝

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  օրենք

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենք․

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենք,

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենք,

«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենք,

«Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները հաստատելու մասին» Կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 182-ն որոշում։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն 060-80-80-03 (1503,1502,1504) հեռախոսահամարով: